«Ազգ-բանակ» ռազմամարզական ճամբար

Մեկնարկում է «Ազգ-բանակ» ռազմամարզական ճամբարը - հուլիսի 14-ից հուլիսի 19-ը

6 օր՝ Վայոց ձորի խաղաղ սարերում, Արփա գետի խոր կիրճում՝ Արշակունի ռազմամարզական ճամբարում։ Դու ունե՞ս եռանդ, հետաքրքրություն ու պատրաստակամություն բացահայտելու՝ ինչի ես ընդունակ։ Միացիր մեզ՝ սովորելու ու փորձելու քո ուժերը։

Ճամբարի ընթացքում իրար հետ կանցնեք այս ճանապարհը՝
- կսովորենք մարտավարություն ու կրակային պատրաստություն,
- կզարգացնենք կողմնորոշման ու կապի, ինժեներական հմտությունները,
- կունենանք արշավներ, սպորտային հրաձգություն, առաջին բուժօգնության վարժանքներ,
- կհիշենք հայկական ավանդույթները՝ ազգային երգ, պար ու մշակութային երեկոներ կունենանք,
- և ամենակարևորը՝ կապրենք առողջ, ակտիվ, իմաստալից օրեր։
Ում համար է «Ազգ-բանակ» ճամբարը Եթե դու 12–18 տարեկան ես, հետաքրքրված ես բանակային, մարտավարական ու թիմային գործունեությամբ՝ սա հենց քեզ համար է։ Չէ՛, պարտադիր չէ լինել արդեն ուժեղ կամ մարզված:

Բավական է քո հետաքրքրությունը, ցանկությունն ու սովորելու պատրաստակամությունը։

Այստեղ դու միայն մասնակից չես, այլ մեծ թիմի մի մաս։ Քայլ առ քայլ՝ մենք փոխակերպում ենք գիտելիքը փորձառության, իսկ գաղափարը՝ գործողության։

Մասնակցության արժեքը՝ 72 000 ՀՀ դրամ(հնարավոր է նաև սոցփաթեթով)։

Դիմումների ընդունումը սկսված է։ Հավելյալ տեղեկությունների և հարցերի դեպքում՝

Էլ. հասցե - arshakunimsngo@gmail.com
Հեռ. - 094 810111

Բնությունը, մարտահրավերները և թիմային ոգին քեզ են սպասում։ Միացի՛ր «Ազգ-բանակ»-ին։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վայոց Ձորի երիտասարդների այցը «Արշակունի» ՌՄՀԿ
12.03.2025 ավելին

Կապ մեզ հետ

Ունե՞ք հարց, առաջարկ կամ ցանկանում եք միանալ «Արշակունի» ՌՄՀԿ ծրագրերին։ Գրեք մեզ, և մենք կպատասխանենք հնարավորինս կարճ ժամանակում։