Գործընկերներ

«Արշակունի» ռազմամարզական հասարական կազմակերպության համար, համագործակցությունը՝ հաջողության հիմքն է:

Մենք համագործակցում ենք տարատեսակ կրթական հաստատությունների, տեխնոլոգիական կազմակերպությունների, հետազոտական կազմակերպությունների, հասարակական և ձեռնարկատիրական կազմակերպությունների հետ՝ միավորելով մեր բոլորիս ուժերը դեպի միասնական նպատակների իրականացում: Համագործակցությունը մեզ թույլ է տալիս իրականացնել փորձի փոխանակում, ներդնել մշակված նորարարությունները և լայնացնել իրականացվող ծրագրերի շրջանակը:

«Արշակունի» ՌՄՀԿ-ն բաց է համագործակցության համար ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատ նվիրյալների համար:

Գործընկերների օգնությամբ «Արշակունի» ՌՄՀԿ-ն՝

Հնարավորություն է ստանում տարածել իր գաղափարները հասարակություն մեջ
Ապահովել կառույցի կայուն աճն ու զարգացումը
Մշակել և ներդնել նորարարական լուծումներ հայկական անվտանգային համակարգում

Ինչպե՞ս դառնալ գործընկեր

«Արշակունի» ՌՄՀԿ-ի համագործակցության գործընթացը բաղկացած է հետևյալ 3 փուլերից՝
Փուլ 1.
Կապի հաստատում
«Արշակունի» ՌՄՀԿ-ի հետ կապ հնարավոր է հաստատել կայքում տեղակայված կոնտակտային ուղիների միջոցով կամ ներքևում նշված հայտի միջոցով։
Փուլ 2.
Ձևաչափի ընտրություն
Այս փուլում պոտենցիալ գործընկերը և «Արշակունի» ՌՄՀԿ միասին որոշում են համագործակցության հնարավոր տարբերակները և միասին ձևակերպում են համագործակցության հնարավոր ձևաչափը։
Փուլ 3.
Հուշագրի կնքում
Հիմք ընդունելով համագործակցության ձևաչափի շուրջ ձևավորված պայմանավորվածությունները, «Արշակունի» ՌՄՀԿ-ի և պոտենցիալ գործընկերոջ միջև կնքվում է համագործակցության մասին հուշագիր։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վայոց Ձորի երիտասարդների այցը «Արշակունի» ՌՄՀԿ
12.03.2025 ավելին

Կապ մեզ հետ

Ունե՞ք հարց, առաջարկ կամ ցանկանում եք միանալ «Արշակունի» ՌՄՀԿ ծրագրերին։ Գրեք մեզ, և մենք կպատասխանենք հնարավորինս կարճ ժամանակում։