Մեր մասին
Պայմանավորված է 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ձևավորված անհրաժեշտությամբ՝ մի խումբ պահեստազորի սպաների և կամավորների կողմից, 2021 թվականի հունվարի 26-ին հիմնադրվել է «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը։
Կազմակերպության առաքելությունն է ռազմական և մարզական պատրաստվածության զարգացմանը նպաստելն է՝ կենտրոնանալով երիտասարդ սերնդի կրթության և հայրենասիրական դաստիարակության վրա։
«Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպության արժեքները հիմնված են Նժդեհյան ուսմունքի վրա: Դրանք են՝
- Ազգային միասնություն,
- Ազգային ինքնություն,
- Ուժեղ պետականություն,
- Ինքնաբավություն և ինքնիշխանություն,
- Ազգ-Բանակ:
«Արշակունի» ՌՄՀԿ-ն ստեղծման օրվանից վստահորեն հենված է նշված արժեքների վրա և իր գործունեություն բոլոր կետերը լիարժեքորեն բխում են վերոնշյալ արժեքներից: