Կազմակերպություն

«Արշակունի» ՌՄՀԿ-ի կողմից իրականացված գործողությունների հիմքում ընկած է փոխադարձ վստահությունը:

«Արշակունի» ՌՄՀԿ-ի կառվարաման մարմիններն են ժողովը և գործադիր մարմինը՝ նախագահը: Կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն է ժողովը, որը իրականացնում է կազմակերպության ռազմավարական կառավարումը: Կազմակերպության գործառնական կառավարումը իրականացնում է գործադիր մարմինը՝ նախագահը:

«Արշակունի» ՌՄՀԿ բոլոր անդամները իրենց գործողությունները իրականացնելիս պարտավոր են առաջնորդվել վերոնշյալ արժեքներով, իսկ կառույց պարտավոր է իրականացնել միջոցառումներ իր արժեքները անդմաների մեջ սերմանելու և կազմակերպության ներքին մշակույթը զարգացնելու ուղղությամբ:

Մեր սկզբունքները

«Արշակունի» ՌՄՀԿ-ն իր գործունեությունը ծավալելիս առաջնորդվում է հետևյալ երեք առանցքային սկզբունքներով`
Թափանցիկություն
«Արշակունի» ՌՄՀԿ-ի կառավարման թափանցիկությունն արտահայտվում է հաշվետվությունների միջոցով՝ իրականացված ծրագրերի և դրանց արդյունքների վերաբերյալ պարզ և հասկանալի ձևով տեղեկացմամբ:
Արդյունքահենություն
«Արշակունի» ՌՄՀԿ-ի կողմից իրականացվող ցանկացած գործողություն պետք է լինի ուղղված իր կողմից սահմանված նպատակների իրացմանը և պետք է տա հստակ սահմանվող և չափելի արդյունք:
Ներքին մշակույթի զարգացում
«Արշակունի» ՌՄՀԿ-ն իր գործունեությունը իրականացնելիս շարժվում է իր կողմից որդեգրված արժեքներով, որոնք են՝ ազգային միասնություն, ազգային ինքնություն, ուժեղ պետականություն, ինքնաբավություն, ինքնիշխանություն, ազգ-բանակ։

Կազմակերպության կազմ

Վարդանյան
Արտավազդ
Հիմնադիր տնօրեն
Բաբայան
Կարեն
Կազմակերպության փոխնախագահ (շտաբի պետ)
Մնացականյան
Գրիգոր
Փոխնախագահ Ազգային գաղափարական և քարոզչական գծով
Շահինյան
Սարիկ
Փոխնախագահ ֆիզիկական պատրաստության գծով
Հայրապետյան
Սեյրան
Տնօրենի օգնական

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վայոց Ձորի երիտասարդների այցը «Արշակունի» ՌՄՀԿ
12.03.2025 ավելին

Կապ մեզ հետ

Ունե՞ք հարց, առաջարկ կամ ցանկանում եք միանալ «Արշակունի» ՌՄՀԿ ծրագրերին։ Գրեք մեզ, և մենք կպատասխանենք հնարավորինս կարճ ժամանակում։