Հաշվետվություններ
«Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը առաջնորդվում է թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով՝ հասարակության, նվիրատուների և գործընկերների վստահությունն ամրապնդելու նպատակով։ Մեր համոզմամբ՝ վստահությունը կառուցվում է միայն բաց և հստակ հաղորդակցության միջոցով, իսկ հաշվետվողականությունը մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասն է։
«Արշակունի» ՌՄՀԿ-ն հավատում է՝ ուժեղ բանակը սկսվում է պատասխանատու հասարակական կառույցներից։ Հաշվետվող լինելը մեզ համար ոչ միայն պարտականություն է, այլ նաև ազգ-բանակ գաղափարախոսության մաս։
Ի՞ՆՉ ԿԳՏՆԵՔ ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ
Ծրագրային հաշվետվություններ
Ամփոփ պատկերացում «Արշակունի» ՌՄՀԿ կողմից իրականացված ծրագրերի, նախաձեռնությունների և միջոցառումների մասին՝ ներառյալ մասնակիցների քանակը, արդյունքները, լուսանկարներ և վերլուծություններ։
Ֆինանսական հաշվետվություններ
Մանրամասն հաշվետվություններ ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ՝ ըստ ծրագրերի, ուղղությունների և տարիների։
Դոնորական միջոցների օգտագործում
Նվիրատվությունների հաշվետվություններ՝ յուրաքանչյուր դրամի ծագման ու նշանակության վերաբերյալ։ Նպատակ ունենք ամրապնդել վստահությունը և վերահաստատել՝ յուրաքանչյուր ներդրում ծառայել է ընդհանուր գործին։
Տարեկան ամփոփ հաշվետվություններ
Տարեկան գործունեության ամփոփ նկարագրություն՝ արդյունքներ, ցուցանիշներ, կարևոր ձեռքբերումներ և ապագա ծրագրերի նախանշումներ։