Լաբորատորիա
Նորարար լուծումներ՝ ազգային անվտանգության համար։
«Արշակունի» ՌՄՀԿ-ի լաբորատորիան ռազմատեխնիկական մտածողության, փորձարարության և գիտական ստեղծագործության հարթակ է, որի հիմնական առաքելությունն է միավորել գաղափարն ու կիրառելի լուծումը՝ ծառայեցնելով այն Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը։
Լաբորատորիայի աշխատանքներն իրականացվում են մի քանի ուղղություններով, որոնք ներառում են տեխնոլոգիական զարգացումներ, կիրառական հետազոտություններ, նախագծում և փորձարկում։ Այստեղ ձևավորվում է այն միջավայրը, որտեղ երիտասարդ հետազոտողները, ինժեներները և տեխնիկական մասնագետները կարող են իրենց գաղափարները վերածել գործնական նախագծերի։
ԱԹՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
Աշխատանքները ներառում են ինչպես տեսական ուսուցում, այնպես էլ գործնական փորձարկումներ՝ նպատակ ունենալով ձևավորել ամբողջական պատկերացում ԱԹՍ տեխնոլոգիաների վերաբերյալ։
Եթե ունեք գաղափար, նորարարական մոտեցում, ներշնչված եք ռազմատեխնիկական մտածողությամբ կամ ցանկանում եք ներդրում ունենալ Հայաստանի պաշտպանական հզորացման գործում, «Արշակունի» լաբորատորիան բաց է ձեր համար։
ԱԹՍ լաբորատորիայում իրականացվում են՝
ԱԹՍ-ների նախնական և ճշգրտված տեսական նախագծում՝ հենված դասական ավիացիոն մոդելների և ժամանակակից տեխնոլոգիական միտումների վրա։
Ճշգրիտ համակարգման և կառավարման ալգորիթմների մշակում, ներառյալ ուղղորդման և կայունացման մեխանիզմներ։
Հեռակառավարման տեխնոլոգիաների ուսուցում և գործնական կիրառություն, ինչպես ուսումնական վարժարաններում, այնպես էլ բաց դաշտերում։
Թռիչքային փորձարկումներ, տվյալների հավաքագրում և դրանց վերլուծություն՝ նպատակ ունենալով բարելավել սարքերի արդյունավետությունը։
Արհեստական բանականության և օպտիկական տեսողության համակարգերի փորձարարական ինտեգրում, ինչը մեծացնում է ԱԹՍ-ների ինքնավարությունը և արձագանքման ճշգրտությունը տարբեր միջավայրերում։
Մեքենաշինություն
Մեքենաշինության լաբորատորիայում աշխատում են տեխնիկապես հմուտ մասնագետներ, ովքեր կենտրոնացած են հայկական արտադրության ինժեներական լուծումների մշակման վրա՝ հաշվի առնելով տեղային պահանջները, ռեսուրսները և կլիմայական պայմանները։