Տուրիզմի բաժին
Արշավները «Արշակունի» ՌՄՀԿ գործունեության առանցքային մասն են, որտեղ կրթությունը միախառնվում է փորձով։ Դրանք ոչ միայն ֆիզիկական դիմացկունություն ու մարտավարական մտածողություն զարգացնելու միջոցներ են, այլև առիթ՝ ազգային ինքնագիտակցության ամրապնդման, փոխադարձ վստահության ու թիմային ոգու ձևավորման։
Մասնակիցները սովորում են գործել ճնշման տակ, արագ կողմնորոշվել անծանոթ միջավայրում և աջակցել միմյանց՝ ամենաբարդ պայմաններում։ Այստեղ ձևավորվում են այն արժեքները, որոնք վաղը կդառնան ապագա առաջնորդի հիմքը։