Լաբորատորիա

Նորարար լուծումներ՝ ազգային անվտանգության համար։

«Արշակունի» ՌՄՀԿ-ի լաբորատորիան ռազմատեխնիկական մտածողության, փորձարարության և գիտական ստեղծագործության հարթակ է, որի հիմնական առաքելությունն է միավորել գաղափարն ու կիրառելի լուծումը՝ ծառայեցնելով այն Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը։

Լաբորատորիայի աշխատանքներն իրականացվում են մի քանի ուղղություններով, որոնք ներառում են տեխնոլոգիական զարգացումներ, կիրառական հետազոտություններ, նախագծում և փորձարկում։ Այստեղ ձևավորվում է այն միջավայրը, որտեղ երիտասարդ հետազոտողները, ինժեներները և տեխնիկական մասնագետները կարող են իրենց գաղափարները վերածել գործնական նախագծերի։

ԱԹՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) լաբորատորիան «Արշակունի» ռազմամարզական կենտրոնի գիտատեխնիկական ուղղություններից մեկն է, որի հիմնական նպատակը ազգային պաշտպանության և տեխնոլոգիական ինքնաբավության զարգացումն է։ Լաբորատորիան կենտրոնացած է հետախուզական, պաշտպանական և ուսումնական նշանակության ԱԹՍ-ների նախագծման, մոդելավորման, կառավարման և ծրագրային մշակման վրա՝ հենվելով տեղական մասնագետների և երիտասարդ ինժեներների ներուժի վրա։

Աշխատանքները ներառում են ինչպես տեսական ուսուցում, այնպես էլ գործնական փորձարկումներ՝ նպատակ ունենալով ձևավորել ամբողջական պատկերացում ԱԹՍ տեխնոլոգիաների վերաբերյալ։

Եթե ունեք գաղափար, նորարարական մոտեցում, ներշնչված եք ռազմատեխնիկական մտածողությամբ կամ ցանկանում եք ներդրում ունենալ Հայաստանի պաշտպանական հզորացման գործում, «Արշակունի» լաբորատորիան բաց է ձեր համար։
Աջակցեք մեզ

ԱԹՍ լաբորատորիայում իրականացվում են՝

ԱԹՍ-ների նախնական և ճշգրտված տեսական նախագծում՝ հենված դասական ավիացիոն մոդելների և ժամանակակից տեխնոլոգիական միտումների վրա։
Ճշգրիտ համակարգման և կառավարման ալգորիթմների մշակում, ներառյալ ուղղորդման և կայունացման մեխանիզմներ։
Հեռակառավարման տեխնոլոգիաների ուսուցում և գործնական կիրառություն, ինչպես ուսումնական վարժարաններում, այնպես էլ բաց դաշտերում։
Թռիչքային փորձարկումներ, տվյալների հավաքագրում և դրանց վերլուծություն՝ նպատակ ունենալով բարելավել սարքերի արդյունավետությունը։
Արհեստական բանականության և օպտիկական տեսողության համակարգերի փորձարարական ինտեգրում, ինչը մեծացնում է ԱԹՍ-ների ինքնավարությունը և արձագանքման ճշգրտությունը տարբեր միջավայրերում։

Մեքենաշինություն

Մեքենաշինության ուղղությունը լաբորատորիայի ինժեներական հիմքն է, որտեղ նախագծվում, փորձարկվում և մշակվում են մեխանիկական համակարգեր՝ կիրառական նշանակությամբ։ Ուղղությունը նպատակ ունի ստեղծել այնպիսի սարքավորումներ, որոնք արդյունավետ են թե՛ ռազմամարզական ուսուցման, թե՛ արտակարգ իրավիճակների դեպքում։

Մեքենաշինության լաբորատորիայում աշխատում են տեխնիկապես հմուտ մասնագետներ, ովքեր կենտրոնացած են հայկական արտադրության ինժեներական լուծումների մշակման վրա՝ հաշվի առնելով տեղային պահանջները, ռեսուրսները և կլիմայական պայմանները։
Աջակցեք մեզ
Մեխանիկական միավորների նախագծում և համադրություն, ներառյալ շարժակազմեր, փոխադրամիջոցներ, ուսումնական դահլիճների մեխանիկական սարքավորումներ և այլն։
Կոմպակտ և շարժական ինժեներական լուծումների մշակում, որոնք կարող են հեշտությամբ կիրառվել դաշտային պայմաններում՝ առանց հատուկ ենթակառուցվածքների։
Դաշտային պայմանների համար հարմարեցված սարքավորումների մոդելավորում, արտադրություն և փորձարկում, ինչը հնարավորություն է տալիս փորձարկել տեխնիկական լուծումները ռեալ միջավայրերում և կատարելագործել դրանք ըստ արդյունքների։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վայոց Ձորի երիտասարդների այցը «Արշակունի» ՌՄՀԿ
12.03.2025 ավելին

Կապ մեզ հետ

Ունե՞ք հարց, առաջարկ կամ ցանկանում եք միանալ «Արշակունի» ՌՄՀԿ ծրագրերին։ Գրեք մեզ, և մենք կպատասխանենք հնարավորինս կարճ ժամանակում։