Մեր մասին

Պայմանավորված է 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ձևավորված անհրաժեշտությամբ՝ մի խումբ պահեստազորի սպաների և կամավորների կողմից, 2021 թվականի հունվարի 26-ին հիմնադրվել է «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը։

Կազմակերպության առաքելությունն է ռազմական և մարզական պատրաստվածության զարգացմանը նպաստելն է՝ կենտրոնանալով երիտասարդ սերնդի կրթության և հայրենասիրական դաստիարակության վրա։

«Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպության արժեքները հիմնված են Նժդեհյան ուսմունքի վրա: Դրանք են՝

  • Ազգային միասնություն,
  • Ազգային ինքնություն,
  • Ուժեղ պետականություն,
  • Ինքնաբավություն և ինքնիշխանություն,
  • Ազգ-Բանակ:

«Արշակունի» ՌՄՀԿ-ն ստեղծման օրվանից վստահորեն հենված է նշված արժեքների վրա և իր գործունեություն բոլոր կետերը լիարժեքորեն բխում են վերոնշյալ արժեքներից:

Արշակունի ՌՄՀԿ նպատակներն են՝

Տարածքային պաշտպանունակության բարձրացում
Հայ մարտական ավանդությների և փորձի փոխանցում
Նորարարական լուծումների ստեղծում
Ռազմահայրենասիրական դաստիարակության և ռազմական պատրաստության իրականցում
Պրոֆեսիոնալ կամավորական միավորումների և ռազմաինժեներական կադրերի պատրաստում
Մարտավարական, ռազմավարական և տեխնիկական հետազոտությունների իրականացում

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վայոց Ձորի երիտասարդների այցը «Արշակունի» ՌՄՀԿ
12.03.2025 ավելին

Կապ մեզ հետ

Ունե՞ք հարց, առաջարկ կամ ցանկանում եք միանալ «Արշակունի» ՌՄՀԿ ծրագրերին։ Գրեք մեզ, և մենք կպատասխանենք հնարավորինս կարճ ժամանակում։