Ռազմամարզական կենտրոն

«Արշակունի» Ռազմամարզական Կենտրոնը «Արշակունի» ՌՄՀԿ գործունեության առանցքային ուղղություններից է, որի նպատակն է ձևավորել հայրենասեր, ֆիզիկապես և հոգեբանորեն կայացած երիտասարդներ՝ պատրաստ կանգնելու հայրենիքի պաշտպանության առաջ ցանկացած պահի։

Կենտրոնում իրականացվում են կարճաժամկետ և երկարաժամկետ ուսումնական ծրագրեր՝ նախատեսված պատանիների, երիտասարդների և կամավորների համար։ Ծրագրերը ներառում են ինչպես ֆիզիկական պատրաստվածություն, այնպես էլ մարտավարական մտածողության զարգացում, ռազմական հմտությունների ուսուցում, ինքնապաշտպանության տեխնիկա, առաջին օգնության դասընթացներ և հոգեբանական պատրաստվածություն։

«Արշակունի» ռազմամարզական կենտրոնը ոչ միայն ուսուցման, այլև արժեհամակարգի ձևավորման հարթակ է, որտեղ բանակը սկսվում է գաղափարից։

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Զարգացնել ռազմամարզական և ֆիզիկական կարողությունները՝ հատուկ մշակված ուսումնական ծրագրերի միջոցով, որոնք ներառում են մարզական վարժանքներ, մարտական պատրաստվածություն և արտակարգ իրավիճակներում գործողությունների հմտություններ։ Այս գործընթացը նպաստում է երիտասարդների առողջ կյանքի ձևավորման, ֆիզիկական դիմացկունության և կարգապահության ամրապնդմանը։
Խթանել մարտավարական մտածողության զարգացումը՝ նպատակ ունենալով բարձրացնել մասնակցիների վերլուծական հմտությունները, իրավիճակային կողմնորոշման և արագ ու ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունները՝ հատկապես ճգնաժամային կամ արտակարգ պայմաններում։
Խորացնել ազգային ինքնագիտակցությունը և հայրենասիրական ոգին՝ տարբեր միջոցառումների, դասախոսությունների, պատմամշակութային թեմատիկ պարապմունքների և ռազմարշավների միջոցով։ Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր մասնակից իրեն զգա իր ժողովրդի շարունակությունն ու պատասխանատու կրողը։
Ստեղծել առողջ, դաստիարակչական միջավայր, որտեղ երիտասարդները սովորում են լինել ոչ միայն ուժեղ անհատներ, այլև պատասխանատու քաղաքացիներ, ովքեր ունեն առաջնորդելու ներուժ՝ թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ պայմաններում։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝

«Արշակունի» ռազմամարզական կենտրոնում իրականացվող դասընթացները ձևավորված են բազմակողմանի ծրագրով՝ համադրելով տեսական գիտելիքը գործնական հմտությունների հետ։ Դասընթացների շրջանակում մասնակիցները ձեռք են բերում ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև ձևավորում են մտածողություն, որը համահունչ է ազգային պաշտպանական մտածելակերպին։
Ռազմական պատրաստություն
Ուսուցանվում են մարտավարական մտածողության հիմունքներ, տեղաշարժման եղանակներ, տարրական մարտավարական լուծումների կիրառման մեթոդներ, ինչպես նաև զենքի գործածման կանոններ՝ բացառապես տեսական մակարդակով՝ օրենքի շրջանակներում։
Սպորտային պատրաստվածություն
Մասնակիցների ֆիզիկական զարգացումը ապահովվում է վարժությունների և մարզական պարապմունքների միջոցով, որոնք ներառում են վազք, մարմնամարզություն, ուժային վարժություններ և դիմացկունության բարձրացման հատուկ ծրագրեր։
Առաջին բուժօգնության և արտակարգ իրավիճակներում արձագանքման հմտություններ
Մասնակիցները ծանոթանում են առաջին բուժօգնության հիմնական սկզբունքներին, սովորում են տարբեր վնասվածքների դեպքում ճիշտ արձագանքել, ինչպես նաև գործել բնական կամ տեխնածին աղետների, պատերազմական գործողությունների և արտակարգ իրավիճակների ժամանակ։
Թիմային աշխատանք, կարգապահություն և հոգեբանական ամրություն
Դասընթացների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում կարգապահության, թիմային աշխատանքի հմտությունների ձևավորմանը, փոխհարաբերությունների կառավարմանը, ինչպես նաև հոգեբանական կայունության և ճնշման տակ աշխատելու կարողության զարգացմանը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վայոց Ձորի երիտասարդների այցը «Արշակունի» ՌՄՀԿ
12.03.2025 ավելին

Կապ մեզ հետ

Ունե՞ք հարց, առաջարկ կամ ցանկանում եք միանալ «Արշակունի» ՌՄՀԿ ծրագրերին։ Գրեք մեզ, և մենք կպատասխանենք հնարավորինս կարճ ժամանակում։