ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Փոխանցումներ

Երբ կատարում եք փոխանցում arshakuni.am կայքի միջոցով, կպահանջվի տրամադրել տեղեկություններ ձեր կրեդիտ քարտի մասին, ինչպես նաև կոնտակտային տվյալներ։

Եթե ընտրում եք մնալ անանուն, ձեր անունը չի հրապարակվում հանրային գործողությունների ժամանակ, սակայն այդ տեղեկատվությունը հասանելի է փոխանցումը ստացողին։

Այս տեղեկությունները հանրային չեն և պահպանվում են գաղտնիության կանոններով։

Կրեդիտ քարտի մասին

Ինչպես նշվել է վերևում՝ arshakuni.am կայքը հավաքագրում է կրեդիտ քարտի տեղեկությունները միայն այն դեպքում, երբ դուք իրականացնում եք վճարային գործարքներ։ arshakuni.am կայքում հավաքագրված կրեդիտ քարտի տվյալները անցնում են երրորդ կողմի՝ բանկի, անվտանգ սերվերի միջոցով և երբեք չեն պահվում մեր կայքում։

Այս տեղեկատվությունը օգտագործվում է բացառապես գործարքը լրացնելու, ինչպես նաև՝ ձեր համաձայնությամբ հաստատված՝ պարբերական կամ երաշխավորված նվազագույն փոխանցումների իրականացման համար։

Դա համարվում է վճարման հանձնարարություն՝ ձեր կողմից բանկին, որը վարում է ձեր հաշիվը, որպեսզի ամսական կերպով անհրաժեշտ գումարը փոխանցվի հանրային կազմակերպության բանկային հաշիվ, որն էլ այն ուղղորդում է կազմակերպության զարգացման ծրագրով սահմանված նպատակների իրականացմանը։

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կապվեք մեզ հետ՝

Կապ մեզ հետ

Ունե՞ք հարց, առաջարկ կամ ցանկանում եք միանալ «Արշակունի» ՌՄՀԿ ծրագրերին։ Գրեք մեզ, և մենք կպատասխանենք հնարավորինս կարճ ժամանակում։